Երբ մարդու իրավունքների իրացումը երաշխավորված է….

Ազնիվ կլինի ասել, որ սոցիալական աշխատողները հաճախ ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդու կարիքներին, քան մարդու իրավունքներին: Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի (ՄԻՀՀ) մշակման և ընդունման ժամանակաշրջանում սոցիալական աշխատանք մասնագիտությունը միանգամայն հրապուրիչ և հետաքրքրական էր միջազգային զարգացումներում, բայց այն շեշտադրում էր երեխաների բարեկեցության ծրագրերի հիմանումը. UNICEF-ի ծրագրեր, Եվրոպայում և Չինաստանում մի շարք տիրապետող աջակցային ծրագրեր և այլն: Մի դեպքում մասնագիտությունը  կենտրոնանում է դժվարին իրավիճակների վրա, մարդկային կարիքների հաղթահարման  գործողությունների վրա` թողնելով մարդկանց իրավունքների պաշտպանությունը այլոց: Մեկ այլ օրինակ գալիս է ԱՄՆ-ից, որտեղ 1947 թ.ին Սոցիալական աշխատողների ամերիկյան ասոցիացիան որդեգրել է մի հիմնարար պնդում (այն արտացոլված է ՄԻՀՀ-ի 25-րդ հոդվածում), որը ամրագրվեց ավելի քան մեկ ու կես տարի հետո: Սոցիալական աշխատանքի նակարագրության մեջ, այնուամենայնիվ, օգտագործվում է ՙկարիք՚ բառը, ՙիրավունքի՚ բառի փոխարեն: Բոլոր մարդիկ ամենուր կարիք ունեն բարեկեցության ստանդարտների ապահովման` զբաղվածության, կայուն եկամտի, բնակարանային ապահովության, մտավոր և ֆիզիկական առողջության պահպանման, համապատասխան կրթության և կրոնական պատկանելության համար:
Կարիքները և իրավունքները հաճախ վերածածկվում են, քանի որ մեկի բավարարումը որևէ կերպ անհամատեղելի է կամ քիչ կարևոր է, քան մյուսինը: Սոցիալական աշխատանքի համատեքստում սա մեկնաբանվում է հետևյալ կերպ. ՄԻՀՀ-ի 22-րդ և 25-րդ հոդվածները հստակորեն հիմնված են մարդկանց կարիքների վրա: Իրավունքները, որոց մասին հիշատակվում է, գոյատևելու և զարգանալու մարդու հիմնական կարիքներն են: Սոցիալական աշխատանքը կարող է համարվել գործողության մասնագիտություն: Ի տարբերություն այլ մասնագետների, սոցիալական աշխատողները կոչված են մեկնաբանելու փիլիսոփայական մի շարք հասկացություններ, սակայն նրանց գործունեությունը առավել շատ ուղղված է սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, և այո, կարիքներին արձագանքելուն: Կարելի± է արդյոք վիճել, որ սոցիալական աշխատողը առաջին գծի մարդու իրավուքնների պաշտպանության աշխատող է, որի մասին վկայում են ՄԻՀՀ-ի 25-րդ հոդվածը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային համաձայնագիրը (ՏՍՄԻՄՀ), Կանանց նկատմամբ ցանկացած տիպի խտրականության վերացման  հայեցակարգը (ԿԽՎՀ) և Երեխաների իրավունքների պաշտպանության հայեցակար•ը (ԵԻՀ):
Սոցիալական աշխատանքի և մարդու իրավունքների առաքելության ու արժեքների համընդհանրությունը բնական կապակցում է առաջացնում: Մարդու իրավունքները ապահովում են մասնագիտության միջազգային մակարդակում հստակ ուղղվածությամբ, միաժամանակ միավորելով նաև տեղական և ազգային հիմնախնդիրները գլոբալ ասպեկտում:
Մարդու իրավունքների ոլորտում սոցիալական աշխատանքի մասնագետը ունի կարևոր ներուժ և կարող է  իրականացնել նշանակալի ներդրումներ մարդու իրավունքների շարժումներում: Նախ և առաջ սոցիալական աշխատողները պարզ հասկանում են իրավունքների անօտարելության ասպեկտը: Նրանք իրենց առօրյա պրակտիկայում հանդիպում են քաղաքացու իրավունքների` առանց համապատասխան կացարանի, սնունդի, հոգեկան և մատվոր առողջության, ինչը բավականին քիչ է մարդու բարեկեցության համար: Նրանք նաև գիտակցում են, որ քաղաքացու և քաղաքական իրավունքների ոտնահարումը ևս վնասում է մարդու առօրյա բարեկեցությանը: Եվ ինչպես Ալիս Սալոմոնն է նկատում, շատ սոցիալական աշխատողներ հասկանում են, որ պատերազմը ոչնչացնում է ամեն ինչ, ինչի համար գործառնում են սոցիալական աշխատողները: Վերջապես, գործողության վրա հիմնված կողմնորոշումը սոցիալական աշխատանքի ամենամեծ ներուժն է, որը կարող է համարվել կարևոր ներդրում մարդու իրավունքների հարցում:
Սոցիալական աշխատողները իրականացնում են գործողություններ, որոնցով ապահովում են անհատների, խմբերի և համայնքների մարդու իրավունքների իրացումը: Ի±նչն է բացակայում, հավանաբար, այն գիտակցումը, որ սոցիալական աշխատանքի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պարկտիկա է և եղանակ. անհատենրի հիմնախնդիրները լուծելով` ազդել քաղաքական փոփոխությունների վրա:
Մարդու իրավունքների համաշխարհային հարթակը հսկայական կառույց է: Եվ IASSW-ն, ICSW-ն և IFSW-ն նվազեցնում են իրենց ազդեցությունը մարդու իրավունքների վրա, որպեսզի իրականցնեն սոցիալական աշխատանքի և սոցիալական բարեկեցության մասնագիտությունների պատմական առաքելությունը: Ինչպես Գորեն էր նշում 1968 թ.ին, սոցիալական աշխատանքը կհարստանա և մեծագույն շահույթ կունենա, եթե մարդու իրավունքների հետ դրա կապակցումը վերագիտակցվի և վերամասնագիտացվի: Հավանաբար 2028 թ.ին պրոֆեսիոնալ կերզամակերպությունների հարյուրամյակի քննարկումը ցույց կտա, որ մասնագիտությունը իսկապես կոնկրետացել է և հզորացրել մարդու իրավունքների իր պարտավորությունը:

Թողնել մեկնաբանություն