Երբ մարդու իրավունքների իրացումը երաշխավորված է….

”ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ” առարկայի ամփոփումը Սոցիալական աշխատանք բաժնի ավարտական կուրսում
Մարդու իրավունքների պաշտպանությունը  սոցիալական աշխատողների մասնագիտական առաքելությունն է…

               Սա է պատճառը, որ դեռևս տարիներ առաջ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանք բաժնում արդեն ավանդույթ է դարձել “Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք” առարկայի դասավանդումը: Առարկայի ափոփումը տեղի ունեցավ բավականին հետաքրքիր խմաբային աշխատանքի միջոցով, որի գլխավոր դերակատարները հենց իրենք էին` ապագա կամ գուցե և արդեն ներկա սոցիալական աշխատողները: Ավատական կուրսի ուսանողները իրենց իսկ ընտրությամբ ներկայացրին Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի հոդվածներից մի քանիսը, որի արդյունքները կարող եք տեսնել լուսանկարներում:

This slideshow requires JavaScript.


«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն ուրախ է տեղեկացնել, որ սկսում է իրականացնել «Դպրոց-համայնք միավորումը հանուն ավելի լավ միջավայրի» համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսումնասիրության ծրագիրը Քաունթերփարթ ինթերնեշնլ, Հայաստանի և ԱՄՆՄԶԳ  աջակցությամբ։

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկօրյա սեմինար-վերապատրաստում նվիրված համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսումնասիրմանը, որին կմասնակցեն հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկան դասավարդող 20 ուսուցիչներ և մարդու իրավունքների պաշտպանության ու կրթութան ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների 10 ներկայացուցիչներ։ Ծրագիրը կսկսվի 2012թ.-ի հունվար ամսին և կտևի միչև 2012թ.-ի մայիս ամիսը, որի ընթացքում վերապատրաստմանը մասնակցած ուսուցիչներն ու ՀԿ ներկայացուցիչները, աշակերտների հետ միասին, կաշխատեն վերհանել և ուսումնասիրել իրենց հանայնքում առկա մարդու իրավունքների հետ կապված հիմնախնդիրները։

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների դասավարդման կարողությունները, խրախուսել սովորողների ներգրավվածությունը համայնքային հիմնախնդիրների և մարդու իրավունքների ուսուցման մեջ, ինչպես նաև ուժեղացնել դպրոց-համայնք-քաղաքացիական հասարակություն կապը;

Երկօրյա սեմինարը տեղի կունենա 2012թ-ի  հունվարի 21-22,  Երևանի Ռեժինե հյուրանոցում։ 

Հուլիսի 28-ին  կայացավ Երեվանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Համալսարանական արդեն ավանդական դարձած այս  տոնը կազմակերպել էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի 4 մասնագիտացումների շրջանավարտները` Սոցիալական աշխատանք, Սոցիոլոգիա, Կոնֆլիկտաբանություն և Սոցիոլոգիական հետազոտությունների մոթոդաբանություն և PR:

Շրջանավարտներին իրենց ելույթներով շնորհավորեցին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանը, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, դասախոսներ` Անահիտ Սահակյանը, Նոնա Մելքոնյանը և այլն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ևս անմասն չմանաց այս տոնակատարությունից և իր շնորհավորանքները հղեց շրջանավարտներին:

Երեվանի պետական համալսարանը իսկապես հանդես է գալիս կարեվոր առաքելությամբ` պատրաստելով մրցունակ մասնագետներ, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի գործում:

«Բացի այն, որ բուհն իր ուսանողներին ապահովել է անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով, նաեվ սովորեցրել է ամենակարեվորը` սովորել»:


 
 
 

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանք բաժնի մագիստրոս` Լիանա Մկրտչյան


ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ  հիմա աշխատանքներ են ընթանում ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի մշակման շուրջ:

Հայ Օգնության Ֆոնդի երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, խոսելով   ընտանեկան բռնությունների հետևանքով կենտրոն եկող երեխաների մասին, ասաց, որ 2006 թ. ընտանեկան բռնությունների զոհ են մոտավորապես կենտրոն  ներկայացված երեխաների 28 տոկոսը, իսկ 2010 թ.` 54 տոկոսը: «Մենք միջին հաշվով տարվա ընթացքում ունենում ենք 150 երեխա»,-հայտնեց նա:

Տիկին Անտոնյանը նշեց, որ, օրինակ, երեխա են ընդունել,  որի մայրը կարտոֆիլ մաքրելու պահին, երբ  երեխան աղմկել է, այդ կարտոֆիլ մաքրող դանակով դանակահարել  է երեխային:

Խոսելով հոգեբանական բռնության մասին, նա ասաց, որ ըստ հարցումների`յուրաքանչյուր երրորդ ծնող չի խորշի տգեղ բառ օգտագործելուց երեխայի հասցեին: Խոսելով արժեհամակարգի մասին,  նա ասաց, որ շատ ծնողներ հպարտանում են իրենց խստությամբ, որ  երեխան իրենց մոտ ձայն հանելու իրավունք չունի: Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա նա նկատեց, որ լինում են զոհեր, ովքեր  իրենց զոհ ամենևին էլ չեն համարում  և բռնարարք կատարողին ընդունում որպես հերոս:

Միրա Անտոնյանը նշեց, որ ինչ-որ մասնագիտություն ստանալու համար հատուկ  ուսուցում է հարկավոր,  սակայն ծնող դառնալու համար մենք մարդկանց չենք պատրաստում,  և  որպես ծնողներ կրկնօրինակում ենք այն սոցիալական փորձը, որը մենք ունեցել ենք սեփական ընտանիքում, և միշտ չէ, որ այդ փորձը դրական է: «Վաղուց ժամանակն է և արժե, որ  կյանքի հմտությունների դասընթացներին զուգընթաց, իրավական գիտելիքներին զուգընթաց մենք երեխաներին`  ապագա ծնողներին, պատրաստենք դրական ծնողավարության հմտություններին»,-հայտնեց նա:

Ինչ վերաբերում է բռնացողին` նա նշեց, որ սոցիալական աշխատողները կարծում են, որ բռնացողն էլ է զոհ, քանի որ երբեմն բռնարարքն էլ շատ խճճված իրավճակում   հայտնված լինելու և ելք չգտնելու պատճառով վնասում է   իրենից փոքրին, խեղճին և դրա համար  պետք է մի քիչ խորը գիտելիքներ ունենալ:

www.mardik.am

All  different,   all   equal

A  conference  on  human  rights  is to be held in July at  the  ABC  Artsakh branch (st. Knunyatsneri 15, Stepanakert)  within the framework of  The  Youth  Peace  Ambassadors  project (CoE).
The  main  objectives  of  the  conference  are  the  human  rights  education  and  promotion  of  high  values  among the  youth  in  Artsakh.
Moderator: Tigran Grigoryan, 3rd-year student of political science at Artsakh State University, participant of The Youth Peace Ambassadors project on April 3-9 in Strasburg.
Interested professionals can participate. There is no participation fee.

Dasyntacner@ anvchar en!

Dasyntacnerin masnakcelu hamar khndrum enq grancvel nakhapes` zangaharelov 094-56-56-26. Hunis ev hulis amisneri hamar nakhatesvats en hetevyal temanery`

hunisi 23 (17:00-19:00) “HH datakan hamakargy”
hunisi 24 (17:00-19:00) “Mardu Iravunqneri Evropakan Datranay ev ynddem Hayastani vchirnery”
hunisi 30 (17:00-19:00) “HH datakan hamakargy”
hulisi 1    (14:00-16:00) “HH Sahmanadrutyuny”
hulisi 1    (17:00-19:00) “Mardu Iravunqneri Evropakan Datranay ev ynddem Hayastani vchirnery”

hulisi 8    (17:00-19:00) ”HH Sahmanadrutyuny”

Անչափահասների իրավախատումների հետ իրականացվող կանխարգելիչ և վերականգնողական աշխատանքեր կատարելու նախաձեռնությամբ այսօր կլոր սեղան էր հրավիրվել World Vision կազմակերպության հայաստանյան գրասենյակի, ոստիկանության և արդարադատության նախարարության հետ համատեղ: Քննարկման նպատակն էր անչափահաս իրավախախտների շրջանում կանխարգելիչ աշխատանքներ և քննարկումները իրականացնելն ու խնդիրի լուծման հեռանկարներ գտնելը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության 2 բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ ամենօրյա աշխատաքներ են տարվում վատ ճանապարհ ընտրած երեխաներին ժամանակին հայտնաբերելու և ճիշտ ճանպարհի կանգնեցնելու ուղղությամբ: Իսկ ոստիկանության կողմից երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ցանկը, ըստ Նելլի Դուրյանի, մեծ է: «Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ հիմնական պատճառը մեկն է՝ ծնողը զլանում է հետևել երեխային, զերծ պահել նրան վատ շրջապատի ազդեցությունից և լուծել երեխայի զբաղվածության հարցը»,- ավելացրեց Նելլի Դուրյանը:

Այսպիսով, ոստիկանության տվյալներով, կատարված ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունները 2007-2010 թ. ընթացքում հետևյալ պատկերն ունեն.

2007 թ.` 563 դեպք, որոնք կատարվել են 366 անչափահասի կողմից:
2008 թ.` 536, որոնք կատարվել են 286 անչափահասի կողմից։
2009 թ.` 532, որոնք կատարվել են 471 անչափահասի կողմից։
2010 թ.` 511, որոնք կատարվել են 452 անչափահասի կողմից։

«Միաժամանակ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարվա կտրվածքով միջինում հանցագործություն կատարած 400 անչափահասներից միայն 40-ն են պատիժը կրում անչափահասների գաղութում, ապա ակնհայտ է, թե որքան կարևոր են իրավախախտ անչափահասների հետ իրականացվող ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերականգնողական բնույթի աշխատանքները:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցագործություններ կատարող անչափահասների ծնողներից շատերը ի վիճակի չեն լինում նրանց դաստիարակել կամ ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Իսկ հանրակրթական դպրոցների հնարավորությունները այս խնդրում բավարար չեն»,- ընդգծեց Նելլի Դուրյանը և ավելացրեց, որ ոստիկանության կողմից, որպես միջանկյալ օղակ, առաջարկվել է 14-15 տարեկան, արական սեռի դժվար դաստիարակվող իրավախախտ և հատուկ դաստիարակության կարիք ունեցող անչափահասների համար հատուկ ուսումնադաստիարակչական վերականգնողական հաստատություն ստեղծել: Այս առաջարկը բազմիցս ներկայացվել է ոստիկանության կողմից, սակայն առ այսօր հարցը մնացել է բաց: «Մենք ունենք հանցագործներ որոնք ունեն հատուկ մանկավարժական, հոգևոր, դաստիարակչական մոտեցման կարիք:

Այս ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ։ 2007-2010 թթ. ՀՀ-ում բացվել են անչափահասների համար նախատեսված, նախադեպը չունեցող համայնքային վերականգնողական կենտրոններ: Այդ կենտրոնները բացվել են ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ: Վերոհիշյալ կենտրոններում ոստիկանը, հոգեբանը, հոգևորականները դաստիարակչական աշխատանքներ են տանում անչափահասների հետ: Կա 7 կենտրոն և 8-րդը շուտով կբացվի»,- լրացրեց Նելլի Դուրյանը:

report2011_HR 2010

Follow

Get every new post delivered to your Inbox.